Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը չի կարծում, թե սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարելու համար ստեղծված «Ոչ»-ի շարժումը հաջողություններ կունենա: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հարցում կոնսոլիդացիա է առկա:
«Այն ուժերը, որոնք այդ շարժման մեջ են, որքան որ ես եմ հիշում, տարիներով կողմ են եղել այսպիսի փոփոխությունների: Այս շարժումը ընդամենը պահի տակ ստեղծված, խնդիր չլուծող շարժում է», – նշեց Մարտիրոսյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան