Սեպտեմբերի 12-13-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվել է 500 քմ, Հրազդանի կիրճում՝ Դավիթաշեն և Կիևյան կամուրջների միջև ընկած հատվածում` 200 քմ, Մուշավան թաղամասի 5-րդ փողոցում ՝ դպրոցի մոտակայքում` 300 քմ, Սարալանջի պողոտայից դեպի «Մայր Հայաստան» հուշարձան տանող ճանապարհին` մոտ 2 հա խոտածածկ տարածք և 20 հատ ծառի կոճղ:
Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասին հարակից սարալանջին` մոտ 2 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում` 100 քմ, Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան տարածքում` 100 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը` մոտ 200 քմ, Աբովյան քաղաքի Էլառ թաղամասի գերեզմանատանը` 20 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի քաղաքային գերեզմանատան տարածքում` 1000 քմ, Իջևան-Սևքար ավտոճանապարհի 13-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 100 քմ, Վայք-Զեդեյա ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում մոտ 3 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: