62-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ թողնելով երկտող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ փետրվարի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Նոր Արեշ 15 փողոցի 1-ին շենքի բնակիչ, 62-ամյա Հ. Թ.-ն նշված շենքի տանիքից ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ինքնասպանություն գործած տղամարդը բնակվում էր նույն շենքի 8-րդ հարկում, իսկ նրա ձեռքին օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է ռեզինով փաթաթած երկտող՝ ուղղված որդիներին, որտեղ գրված է, որ խնդրում եմ իմ արարքի համար ոչ ոքի չմեղադրեք:
Քննիչի հանձնարարականով, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում ձեռագրաբանական, որպեսզի պարզվի՝ երկտողի հեղինակն ի՞նքն է, թե՞ ոչ:




Լրահոս