Կյանքից հեռացել է Ալբերտ Մայրապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքից հեռացել է ՀՀ Առոռջապահության նախկին փոխնախարար, բժիշկ համաճարակագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մայրապետյանը: Armlur.am-ը ՀՀ Առողջապահությունից տեցղեկացավ, որ հոգեհանգիստը տեղի կունենա Ալբերտ Մայրապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 14-ին, ժամը 13-ին՝ նույն վայրից:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր զորակցությունն է հայտնում Ալբերտ Մայրապետյանի հարազատներին և մերձավորներին:

Ալբերտ Մայրապետյանը ծնվել է 1931թ․ դեկտեմբերի 24-ին Նոր Բայազետում (այժմ՝ ք. Գավառ)։ 1954թ․ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։

1954-64-ին աշխատել է Կամոյի շրջանում որպես շրջանային համաճարակագետ և շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ: 1964-69թթ. աշխատել է Մարտունու շրջանում որպես շրջանային բուժմիավորման գլխավոր բժիշկ:

1969-1991թթ. կառավարության որոշմամբ տեղափոխվել է աշխատանքի առողջապահության նախարարություն որպես սանիտարահամաճարակային վարչության պետ և կոլեգիայի անդամ, այնուհետև` առողջապահության փոխնախարար և հանրապետության պետական գխավոր սանիտարական բժիշկ:

1991-ին նշանակվել է Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ տնօրեն:

Համաճարակաբան, հիգիենիստ, առողջապահության հմուտ կազմակերպիչ Ալբերտ Մայրապետյանը մեծ ներդրում է ունեցել բնակչության շրջանում առողջ կենցաղի արմատավորման, մեր երկրում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ու կանխարգելման, շրջակա միջավայրի առողջացման գործում: Միաժամանակ ծավալել է գիտական գործունեություն՝ հեղինակելով 200 գիտական աշխատություն։ Դոկտորական ատենախոսությունը պաշտապանել է 1998-ին:

Ալբերտ Մայրապետյանը Հայկական բժշկական և ռուսական ակադեմիաների ակադեմիկոս էր: Առողջապահության ոլորտին մատուցած ծառայությունների համար նա արժանացել է կառավարական մի շարք պարգևների: Պատվո նշանի շքանշանակիր է, Լոմոնոսովի ոսկե մեդալակիր:




Լրահոս