Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել երկու ահաբեկչական հարձակում: Մահացել է երեք ոստիկան, վեցն էլ` վիրավորվել: Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
Ռումբ է տեղադրված եղել ոստիկանության բաժանմունքի մոտ, որի պայթյունի հետևանքով սպանվել է երկու իրավապահ մարմին, իսկ 5 մարդ էլ վիրավորվել է: Բացի այդ Սիլուան քաղաքում (Դիրարբեքիրի նահանգ) նռնակից սպանվել է մեկ ոստիկան, իսկ ևս մեկն էլ վիրավորվել:
Այս հարձակումների կազմակերպման մեջ իշխանությունները կասկածում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»: