![](https://armlur.am/wp-content/uploads/2013/02/20//41540.jpg)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին եւ շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշեց, որ երկրորդ նախագահը դեռ չի վերադարձել Հայաստան եւ չգիտի, թե երբ կվերադառնա Հայաստան: