![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/Yura-Movsisyan-FC-Spartak-Moscow-v-PFC-CSKA-2nST21fjg8Nl.jpg)
Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ռոստովին»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում, սակայն 61-րդ րոպեին փոխարինվել է. հարկ է նշել, որ Յուրան խաղադաշտը թողել է կաղալով:
Արաս Օզբիլիսը մնացել է պահեստայինների կազմում: «Ռոստովից» հանդիպման հայտացուցակում է եղել նաև Խորեն Բայրամյանը:
Խաղի միակ գոլը 27-րդ րոպեին խփել է Քվինսի Պրոմեսը:
Այս հաղթանակից հետո մոսկովյան թիմը 16 միավորով հավասարվել է 3-րդ տեղում գտնվող «Զենիթին»: