Թանկ, գեղեցիկ և արտասովոր. 20-րդ դարի 7 կարևորագույն հարսանիքները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1953 թ.- սեմպտեմբերի 12-ին երիտասարդ սենատոր Ջոն Քենեդին ամուսնանում է լրագրող Ժակլին Լի Բյուվեի հետ: Հարսանեկան արարողությւոնը դարձել է տարվա կարևորագույն իրադարձություն և  գրանցվել պատմության մեջ որպես դարաշրջանի ամենագեղեցիկ հարսանիքներից մեկը:

1Ջոն Քենեդի և Ժակլին Լի Բյուվե

A scene from the Kennedy-Bouvier wedding. Groom John walks alongside his bride Jacqueline at an outdoor reception, 1953. Newport, Rhode Island. (Photo by Bachrach/Getty Images)

Ժակլինը շքեղ հարսանքի չէր ցանկանում, սակայն Քենեդին, ավելի շուտ նրա հայրը, պնդում էր հավակնոտ արարողության: Խոստումնալից քաղաքական գործչի բոլոր գործերը պետք է կազմակերպվեին ամենա-ամենաներով:

2.Արքայազն Ռենե և Գրեիս Կելլի

MONACO - APRIL 19: Portrait of Rainier III, Prince of Monaco to Princess Grace on their wedding day on April 19, 1956 in Monaco. (Photo by 3777/Gamma-Rapho via Getty Images)
MONACO – APRIL 19: Portrait of Rainier III, Prince of Monaco to Princess Grace on their wedding day on April 19, 1956 in Monaco. (Photo by 3777/Gamma-Rapho via Getty Images)

Կինոդերասանուհու համար նոր կյանք սկսվեց: Նրանց ամուսնության արարողությունը շատ շքեղ էր` գեղեցիկ անգամ ցանկացած ֆիլմից: Հարսնացուին հարսանեկան արարողության վայր է բերել երկնային նավը` ուղղաթիռը: Ուղղաթիռից թափվում էին կարմիր և սպիտակ մեխակներ: Փեսացուն զինվորական համզգեստով էր` հագնված նապոլեոնական զինվորների նման: Կելլիի հարսանեկան զգեստն այժմ Ֆիլադելֆիայի մշակույթի թանգարանում է գտնվում:

3.Արթուր Միլլեր և Մերլին Մոնրո

(GERMANY OUT) * 01.06.1926-05.08.1962+Schauspielerin; USAmit Ehemann Arthur Miller bei ihrer Hochzeit, trägt einen Hochzeitsschleier- 1956 (Photo by ullstein bild/ullstein bild via Getty Images)
(GERMANY OUT) * 01.06.1926-05.08.1962+Schauspielerin; USAmit Ehemann Arthur Miller bei ihrer Hochzeit, trägt einen Hochzeitsschleier- 1956 (Photo by ullstein bild/ullstein bild via Getty Images)

Ի տարբերություն վերոնշյալ հարսանիքների`  Արթուրի և Մոնրոյի հարսանիքը այդքան էլ շքեղ չի եղել: Սակայն աննկատ անցնել այս զույգի կողքով, անհնար կլիներ: Այդ ժամանակվա սեքս խորհրդանիշ հանդիսացող հոլիվուդյան աստղի և ականավոր դրամատուրգ, տիպիկ մտավորականի եզակի միությունը  ձևակերպվել է երկու անգամ: Սկզբից եղել է քաղաքացիական ամուսնություն, այնուհետև նրանք ամուսնացել են հուդայականության կանոններով, որին պատկանում էր Միլլերը: Եվ ըստ այդմ էլ նրանց հարսանքիը նույնպես եղել է երկուսը:

4.Էլվիս Պրեսլի և Պրսցիլա Բյուլի

UNITED STATES - MAY 01:  Wedding Photos of Elvis Presley to Priscilla on May 01,1967  (Photo by Michael Ochs Archives/Getty Images)
UNITED STATES – MAY 01: Wedding Photos of Elvis Presley to Priscilla on May 01,1967 (Photo by Michael Ochs Archives/Getty Images)

Սա ոչ միայն հարսանքի էր, այլև գովազդվելու և PR լավ միջոց: Պետք էր այնպես անել, որ ինչ տեղի է ունենում հարսանիքի ժամանaկ հայտնվեր բոլոր ամսագրերում, թերթերում: Եվ այդպես էլ ստացվում է: Նրանց հարսանիքին ավելի շատ լարգրողներ կային,  քան նորապսակների հարազատները:

5.Արքայազն Չարլզ և Դիանա Սպենսեր

LONDON, UNITED KINGDOM - JULY 29:  Diana, Princess of Wales, wearing an Emanuel wedding dress, leaves St. Paul's Cathedral with Prince Charles, Prince of Wales following their wedding on 29 July, 1981 in London, England. (Photo by Anwar Hussein/Getty Images)
LONDON, UNITED KINGDOM – JULY 29: Diana, Princess of Wales, wearing an Emanuel wedding dress, leaves St. Paul’s Cathedral with Prince Charles, Prince of Wales following their wedding on 29 July, 1981 in London, England. (Photo by Anwar Hussein/Getty Images)

Արքայազն Չարլզի և Դիանա Սպենսերի հարսանեկան արարողությունը կարելի է բնութագրել երեք բառով` թանկ, գեղեցիկ և անսովոր: 1981թ-ի հուլիսի 29-ին ամբողջ Անգլիան գամված էր հեռուստաէկրանների դիմաց և լսում էր ռադիո. չէ  որ ուղիղ եթերով ընթանում էր Արքայազն Չարլզի եւ Դիանա Սպենսերի հարսանեկան արարողությունը: Թե ինչ էր կատարվում Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում դիտեցին միլիարդավոր մարդիկ: 28 տորթ, որոնց պատրաստման համար երեք ամիս ժամանակ էր պահանջվել, որոնց վրա տեղադրված էր 10000 մարգարիտներ և 8 մետրանոց թվեր: Եվ սա 1981 թ.-ին, երբ բրիտանական տնտեսությունը ծանր անկման էր ընթանում:

6.Դևիդ Բեքհեմ և Վիկտորիա Ադամս

beqhem

Իհարկե այս զույգի հարսանիքը չէր կարող համեստ լինել: Այս արարողությունը, որը տեղի է ունեցել 1999թ.-ի հուլիսի 4–ին, հմայքի ու ոճի գեղեցիկ ներկայացված միջոցառում էր: Հյուրեր, որոնք մեկը մյուսից հայտնի մարդիկ էին, հարս ու փեսա` ամբողջությամբ սպիտակ զգեստով: Արդեն երեկոյան նորապսակները իրենց զգեստները փոխում են վարդագույնի: Այդ երեկոյի լուսանկարները անգինն են: Նրանք, հարսանեկան արարողությունը լուսանակրելու համար, լուսանկարչին վճարել էին 1.5 մլն դոլար:

7.Արքայազն Ուիլյամ և Քեյթ Միդլթոն

LONDON, ENGLAND - APRIL 29:  Their Royal Highnesses Prince William, Duke of Cambridge and Catherine, Duchess of Cambridge are followed by Maid of Honour Pippa Middleton, their page boys and bridesmaids and their best man Prince Harry as they prepare to begin their journey by carriage procession to Buckingham Palace following their marriage at Westminster Abbey on April 29, 2011 in London, England. The marriage of the second in line to the British throne was led by the Archbishop of Canterbury and was attended by 1900 guests, including foreign Royal family members and heads of state. Thousands of well-wishers from around the world have also flocked to London to witness the spectacle and pageantry of the Royal Wedding.  (Photo by Dave Cannon/GP/Getty Images) *** Local Caption *** Prince William;Princess Catherine;

2011թ- սա արդեն  21-րդ դարն է, սակայն հնարավոր չէր չանդրադառնալ այս հարսանիքին: Ուիլյամն արժանի որդին էր իր ծնողների, նրա հարսանիքը ամենաճոխն ու ԶԼՄ-ներով ամենաշատ լուսաբանվածներից էր: Եթե Դիանա և Չարլզի  հարսանեկան արարողությունը դիտեցին  մեկ միլիարդ մարդ, ապա «Ուիլյամն ամուսնանում է Քեյթի հետ» շոուն դիտեց ավելի քան երկու միլիարդ մարդ: Ըստ ատրբեր գնահատականների` այս միջոցառման բյուջեն կազմել է 50 մլն ֆունտ և հրավիրված է եղել ավելի քան 2000 հյուր: Դիտելու համար այս հարսանիքը` Լոնդոն էին ժամանել մեծ թվով զբոսաշրջիկներ:

 




Լրահոս