ԼՂՀ 207 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության 207 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 94 377 ընտրող:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 32 089 ընտրող:

Ընտրությունների անցկացման նպատակով ժամը 8.00-ին բացվել են բոլոր 252 ընտրական տեղամասերը:

Ստեփանակերտում անցկացվող քաղաքապետի ընտրություններում քվեարկվում է երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության անդամ Արիս Գրիգորյանը:

Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում են 235 համայնքի ղեկավարի և 1228 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 135 հոգի կամ գրեթե 58 տոկոսը, անկուսակցական են, 125-ը (53,2 %) գործող համայնքի ղեկավարներ են, 11 թեկնածուներ (4,7 %) կանայք են:




Լրահոս