Մովսիսյանը թեթև վնասվածք է ստացել, բայց ես հույս ունեմ, որ որևէ լուրջ բան չկա. Դմիտրի Ալենիչև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը «Ռոստովի»(1:0) հետ հաղթական խաղից հետո նշել է, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը դուրս չի եկել փոխարինման:

«Հավաքականի կազմում Արազը երկու խաղից մեկին է մասնակցել: Նա դեռ պատրաստ չէ: Կարելի էր նրան փոխարինման դուրս բերել, սակայն ես նպատակահարմար գտա, որ պաշտպանական գործառույթ իրականացնող խաղացողներն ավելի օգտակար կլինեն, քանի որ 1:0 հաշվի ժամամակ «Ռոստովի» բարձրահասակ խաղացողները կարող էին հաղթել «երկրորդ հարկում»,- նշել է Ալենիչևը:

Մասնագետը նաև պատմել է Յուրա Մովսիսյանի առողջական վիճակի մասին: Վերջինս փոխարինվելիս խաղադաշտը լքել է կաղալով.

«Մովսիսյանը թեթև վնասվածք է ստացել, բայց ես հույս ունեմ, որ որևէ լուրջ բան չկա:

Յուրան երկու հնարավորություն ուներ այսօր, բայց չկարողացավ գրավել դարպասը: Մենք շատ լավ հասկանում ենք, որ նա կարող է ավելի լավ խաղալ»:




Լրահոս