
Հյուսիսային Օսիայի խորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ հանրապետության ղեկավարի պաշտոնում ընտրել են Թամերլան Ագուզարովին, հայտնում է РИА Новости-ն:
Հյուսիսային Կովկասի հանրապետությունների մեծ մասում շրջանի ղեկավարին ընտրում է տարածաշրջանային խորհրդարանը 3 թեկնածուներից, որոնց առաջարկում է ՌԴ նախագահը:
«Հանրապետության ղեկավար է ընտրվել Թամերլան Ագուզարովը՝ հավաքելով 66 ձայն, դեմ է արտահայտվել մեկ պատգամավոր»,- նշել է խորհրդարանի ներկայացուցիչը: