
Արցախում այսօր կայացել են ՏԻՄ ընտրություններ, որին նախնական տվյալներով մասնակցել է 52 հազար 765 ընտրող:
ԼՂՀ ԿԸՀ-ից տեղեկանում ենք, որ ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերի դռները և պարզվել է, որ մասնակցել է ընտրողների 55.9 տոկոսը:
Ստեփանակերտում տեղի էին ունենում քաղաքապետի ընտրություններ, թեկնածուներն էին Սուրեն Գրիգորյանը և Արիս Գրիգորյանը: Այստեղ գրանցված 37 հազար 447 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 15 հազար 427 ընտրող, կամ ընտրողների 41,2 տոկոսը: