ԿԱՐՈՏԵԼ ԷԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ.(Տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Ազատության հրապարակում կայացած “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ասուլիսը բավական մարդաշատ էր: Մարդիկ հավաքվել էին` ակնկալելով Ր. Հովհաննիսյանից ստանալ ՀՀ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ: 
Նկատենք, որ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մեջ շատ էին ծանոթ դեմքերը, որոնք նախորդ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված նախընտրական եւ հետընտրական հանրահավաքներին եւս պարտաճանաչ կերպով ներկա էին լինում: Ու ընդհանուր առմամբ, մթնոլորտն այնպիսին էր, որ մարդիկ կարծես կարոտել էին հանրահավաքներին: Նրանք չէին կորցրել հանրահավաքային մթնոլորտում մտքեր փոխանակելու եւ իրենց դժգոհությունը արտահայտելու առիթը: 
“Ժողովուրդ”-ը փորձեց հանրահավաքների բոհով անցած մի քանի գործիչներից պարզել, թե ինչ ակնկալիքներ ունեն Ր. Հովհաննիսյանից:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան
-Ցավոք սրտի, պարզ է, որ կլիներ այսպես, պարզ էր, որ կհաղթի ժողովրդի ընտրյալը, եւ պարզ է, որ բռնապետությունը չի հանձնի իշխանությունը, եւ 2008թ. ընտրությունները մեզ համար պետք է դաս լինեին: 
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյան
-Ր. Հովհաննիսյանը շատ մեծ պատասխանատվության տակ է դրել կես միլիոն քաղաքացիների քվեն, եւ ես իրեն մաղթում եմ հաջողություն եւ համարձակություն: 

Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում 




Լրահոս