
Տավուշի մարզի Իջևան քաղաքում երեկ` սեպտեմբերի 13-ին, կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը:
Ղալումյանն ընտրությունից ամիսներ առաջ լքել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ընդգրկվել ՀՀԿ-ի շարքերը: Ղալումյանը ստացել է մոտ 6 հազար 250 ձայն: Քաղաքապետի մյուս թեկնածու Վարուժան Ներսիսյանը ևս Հանրապետական կուսակցությունից էր, սակայն ՀՀԿ-ն այս անգամ սատարեց Ղալումյանին:
Նշենք, որ ընտրություններին մասնակցել է մոտ 8500 մարդ: