
Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 13-ին երեկ կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ընտրապայքարի մեջ երկու թեկնածուներ էին` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը և քաղաքապետարանի գույքահարկի տեսուչ, ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Արտակ Գեւորգյանը ստացել է 1965 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Արտակ Ավդալյանը, 1110 ձայն: Այսպիսով, վերընտրվել է գործող քաղաքապետը: Հավելենք, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընդամենը 3 հազար 147 մարդ: