
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Ռոստով»-ի նկատմամբ տարած հաղթանակին:
Նշենք, որ մոսկովյան ակումբը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ է տարել և ունի այնքան միավոր, որքան մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը զբաղեցնող «Զենիթ»-ը:
««Սպարտակ»-ն անհասկանալի խա՞ղ ցուցադրեց: Մենք հաղթեցինք, իսկ դա ամենակարևորն է այս պահին»,- նշել է Մովսիսյանը: