Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, սեպտեմբերի 13-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Զառ-Գեղաշեն ավտոճանապարհին այրվում է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա. լսվել է պայթյունի ձայն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զառ-Գեղաշեն ավտոճանապարհի մոտակայքում` դաշտամիջյան հատվածում, այրվում է «ԳԱԶ-53» մակնիշի 43 LS 486 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ Սենիկ Գ.) շարժիչի հատվածը, վարորդի խցիկը, առջեւի անվադողը եւ թափքը (մոտ 1 քմ) եւ առջեւի մյուս անվադողը մասամբ. պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել` 21.58-ին:
Հրդեհի հետեւանքով 69-ամյա Ս., 20-ամյա Մ. Գրիգորյանները եւ 10-ամյա Մ. Հ.-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետեւ` «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն». բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: