Շենգեն գոտու երկրները սահմանային վերահսկում են մտցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փախստականների չդադարող հոսքի պատճառով Գերմանիան, Ավստրիան ու Չեխիան հայտարարել են  սահմանային վերահսկման ուժեղացման մասին:

Չեխիայի իշխանությունները մտավախություններ ունեն, որ Ավստրիայի ու Գերմանիայի միջև երկաթգծային հաղորդակցության ժամանակավոր դադարից հետո ներգաղթյալները Գերմանիա կուղևորվեն Չեխիայի տարածքով:

Չեխիայի ՆԳ նախարար Միլան Խովանեցը հայտարարել է Ավստրիայի հետ սահմանային վերահսկում մտցնելու մասին ու ասել, որ, հնարավոր է, հետագա քայլեր կպահանջվեն՝ ելնելով միգրացիոն ճգնաժամի զարգացումից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման միջոցառումներ կիրառելու մասին հայտարարել էր Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը: Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել է Մեզյերը, Գերմանիան պարզապես գլուխ չի հանի ներգաղթյալների հոսքի հետ:




Լրահոս