ԼՂՀ-ում սեպտեմբերի 13-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ստեփանակերտում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Քվեարկությանը մասնակցած 15 434 ընտրողից 10 686-ը քվեարկել են Սուրեն Գրիգորյանի օգտին: Քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Արիս Արսենի Գրիգորյանի օգտին քվեարկել է 3 303 ընտրող: