Ւ՞նչ ակնկալիքներ ունեն Րաֆֆի Հովհաննիսյանից. (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Ազատության հրապարակում կայացած “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ասուլիսը բավական մարդաշատ էր: Մարդիկ հավաքվել էին` ակնկալելով Ր. Հովհաննիսյանից ստանալ ՀՀ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ: 
Նկատենք, որ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մեջ շատ էին ծանոթ դեմքերը, որոնք նախորդ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված նախընտրական եւ հետընտրական հանրահավաքներին եւս պարտաճանաչ կերպով ներկա էին լինում: Ու ընդհանուր առմամբ, մթնոլորտն այնպիսին էր, որ մարդիկ կարծես կարոտել էին հանրահավաքներին: Նրանք չէին կորցրել հանրահավաքային մթնոլորտում մտքեր փոխանակելու եւ իրենց դժգոհությունը արտահայտելու առիթը: 
“Ժողովուրդ”-ը փորձեց հանրահավաքների բոհով անցած մի քանի գործիչներից պարզել, թե ինչ ակնկալիքներ ունեն Ր. Հովհաննիսյանից:
“Քրիստոնեական-ժողովրդավար վերածնունդ” կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյան 
-Ես եկել եմ այնտեղ, որտեղ ժողովուրդն է: Առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ: 
“Ազգային անվտանգություն” կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան
-Այս պահին ոչ մի ակնկալիք չունեմ եւ սպասում էի, թե Ր. Հովհաննիսյանն ասուլիսին ինչ կհայտարարի: 
Հ.Գ. Ի դեպ, հատկանշական էր այն, որ Ազատության հրապարակում էին նաեւ ՀՀՇ նախկին նախագահ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին փոխնախագահ Արարատ Զուրաբյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցութան պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում 




Լրահոս