Եթե Սերժ Սարգսյանը հայտարարում է` կխփի այնքան, որքան ուզի, ապա ինչ քննարկումների մասին է խոսքը. Աշոտ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները սահմանադրական բարեփոխումները ձեռնարկել են իրենց վերարտադրության համար: Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

– Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին ո՞րն է ձեր տեսակետը: Արդյոք այժմ կա՞ր փոփոխությունների անհրաժեշտություն և ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանություններն այս փոփոխությունները նախաձեռնելով:

– Հայաստանի համար ամենաարդիական խնդիրն այսօր իշխանություններից մեկ օր շուտ ազատվելու հարցն է: Այսօր մեր երկիրը գտնվում է ինքնիշխանությունը կորցնելու եզրին, և պետությունը պահպանելու հնարավորությունները մոտենում են զրոյի, եթե ևս մեկ -երկու տարի այս իշխանությունները` նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ մնան ղեկին: Սա քննարկման ենթակա հարց չէ , դրա մասին խոսում է երկրի տնտեսության բացարձակ ոչնչացված վիճակը, արտադրությունների իսպառ բացակայությունը: Ես չեմ կարծում, որ որևէ եվրոպական երկրում կա աղքատության այնքան ցածր մակարդակ, որքան Հայաստանում է:

– Մշտապես նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը և արդյոք այս սահմանադրությունը տալի՞ս է այդ հնարավորությունը:

– Բոլոր չափանիշները, եթե համադրում եք ժամանակակից պատկերացումների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ մեր իշխանության մեջ չկան մտածող էակներ, մեր Ազգային ժողովը ծառայում է լրիվ այլ նպատակների համար, և երկրի նախագահն ունի ընդամենը մի ցանկություն` վերարտադրվել: Եթե երկրի նախագահը մեկ օր  իր իշխանությունը վայր դնի, բավարար է, որ այդ մեկ օրվա մեջ նրա դեմ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեն, որոնք կավարտվեն նրա  ցմահ բանտարկությամբ: Բնական է, որ այս իրավիճակում երկրի նախագահն ունի մեկ նպատակ. թքած ունի ազգային շահերի վրա, թքած ունի ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու վրա: Նրան հարկավոր են իր քրեաօլիգարխիկ անդամներին փրկել, որի առաջին ներկայացուցիչները նրա ընտանիքի անդամներն են: Սահմանադրական փոփոխություններ լինեն, թե չլինեն, նպատակը չի փոխվում: Երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանը նպատակ է ունենալու ընդամենը իր իշխանությունը երկարաձգել մինչև կյանքի վերջը:

– Իսկ այսօրվա գործող Սահմանադրությունը պաշտպանո՞ւմ է ժողովրդի իրավունքները:

– Մեր գործող սահմանադրությամբ բացարձակապես չի պաշտպանվում ժողովրդի շահերը, դրանք ոտնահարվում են: Եվ քրեական տարրերը, կիագրագետներն այսօր մեծահարուստներ են, սա խայտառակություն է: Հենց դրանց շահերն է պաշտպանում Սերժ Սարգսյանը, չնայած` գործող Սահմանադրության մեջ գրված է, որ պետք է պաշտպանվի ժողովրդի շահերը: Ցանկացած մարդու հարցրեք` Հայաստանում կա՞ ժողովրդի իշխանություն, պատասխանը` ոչ: Պարզ է, որ այս փոփոխություններով Սերժ Սարգսյանի համար մի նոր ֆոկուս է մտածված:

– Փոփոխությունների դեմ պայքարի համար «ոչ»-ի ճակատ է ստեղծվել, սակայն հետևորդների թիվն այնքան էլ մեծ չէ: Ըստ ձեզ այդ ուժերը կարո՞ղ են որևէ արդյունքի հասնել:

– Այս իրավիճակում քննարկել` սահմանադրական փոփոխություններին «այո» ասել, «ոչ» ասել, երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանի ջրաղացի վրա ջուր լցնել է նշանակում: Մենք չպետք է նրա երաժշտության տակ պարենք, մենք չպետք է մտնենք այդ խաղի մեջ և ընդհանրապես չպետք է մասնակցենք սահմանադրական փոփոխություններ կոչվող այս ծիծաղաշարժ խաղին: Մենք մի անգամ արդեն` ընտրություններից առաջ ականատես եղանք, որ Սերժ Սարգսյանը հարցրեց, թե որքան է ուզում խփի: Եթե նախագահն այդպես ցինիկաբար հայտարարում է, որ ինքը կխփի այնքան, որքան ուզի, ապա ինչ քննարկումների մասին է խոսքը: Ես կրկնում եմ այն միտքը, որն ասել էի տարիներ առաջ. մենք ամբողջ ժողովրդով պետք է գնանք իշխանափոխության: Այս իշխանությունների յուրաքանչյուր հաջորդ ապրած օրը կորստաբեր է մեր ժողովրդի համար: Այլ ուղի, այլ ճանապարհ ես չեմ տեսնում: Բոլոր հայկական կուսակցությունների ղեկավարների ուղեղի մեջ միայն նախագահական աթոռներ պոկելն է, միայն կոռուպցիայի ինչ-որ գործընթացի մեջ մտնելն ու փող գողանալն է: Չկա մի որևէ կուսակցություն, որը կարողանա իր ներկայացրած ծրագիրը պահել:

– Որպես «ոչ»-ի ճակատի առաջնորդ մշտապես շրջանառվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը և այս նախագիծը կարծես վերացնում է նրա վերադառնալու հնարավորությունը: Դուք ևս նրա՞ն եք տեսնում դեմ պայքարում:

– Ես արդեն ասացի, որ «Ոչ»-ի պայքարը համարում եմ աբսուրդ: Ոչ պետք է ասել ռեժիմին, ոչ թե սահմանադրական փոփոխություններին, քանի որ այդ կերպ ոչնչի չենք հասնի: Այսօր ցանկացած այլ շարժում համարում եմ ժամանակավրեպ և անիմաստ: Բոլոր հայկական կուսակցությունների ղեկավարների ուղեղի մեջ միայն նախագահական աթոռներ պոկելն է, միայն կոռուպցիայի ինչ-որ գործընթացի մեջ մտնելն ու փող գողանալն է: Չկա մի որևէ կուսակցություն, որը կարողանա իր ներկայացրած ծրագիրը պահել: «Բարգավաճ Հայաստան»-ը Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ խայտառակ պարտություն կրեց, «Ժառանգություն»-ն իրեն ամենավարկաբեկված կուսակցություններից կարող է համարել, երբևիցէ ես չեմ զգացել, որ երկրորդ նախագահը պայքարի մեջ մտնելու ցանկություն ունի, նա ժոզովրդական զանգվածների գլխին կանգնող չի: Բազմիցս ասել եմ, որ իմ ունեցած տեղեկատվության հիմա վրա հանգիստ կարող եմ հայտարարել, որ Հայաստանում չկա մի անհատ, կամ մի կուսակցություն, որն ուզենա դառնա առաջնորդ և իր հետևից ժողովրդին տանի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս