
Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանը, ով առաջինն էր փորձել օգոստոսի 21-ին կանգնեցնել Փարիզ Բրյուսել գնացքի ահաբեկչին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից արժանացել է Ֆրանսիայի ամենաբաձր` Քաջության չորրորդ աստիճանի պարգևի: Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` սոցցանցի իր էջում:
Օգոստոսին տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրաձիգով զինված Այուբ Էլ Ղազանիին առաջինը փորձել էր կանգնեցնել 51-ամյա Մարկ Մուգալյանը:
Նա փորձել էր ահաբեկչի ձեռքից խլել հրազենը: Գիտնականի քրոջ փոխանցմամբ` հարձակվելով «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված ահաբեկչի վրա, Մարկ Մուգալյանը ստացել էր թափանցող հրազենային վնասվածք նյարդային հանգույցի վրա, ինչը կարող է խանգարել ձախ ձեռքի ամբողջական աշխատանքին:
Մուգալյանը տեղափոխվել է հիվանդանոց և մինչ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Մուգուլյանի վիրավորվելուց հետո երեք ԱՄՆ քաղաքացիների, որոնց թվում էին երկու զինվորականներ և մեկ բրիտանացի գործարար, հաջողվել էր վնասազերծել ահաբեկչին: