Ցավոք, Պուտինը հաջողության է հասնում. Ջորջ Սորոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ ամերիացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ «պուտինյան Ռուսաստանը մարտահրավեր է նետել իշխող աշխարհակարգին ու դրանում հաջողության է հասել»: Ավելին, այնպես է հաջողության հասել, որ Սորոսը դե ֆակտո ԱՄՆ-ին առաջարկում է աշխարհում գերիշխանությունը փոխանցել Չինաստանին, այս մասին ֆինանսիստը գրել է «Համաշխարհային պատերազմից խուսափելու համար գործընկերություն Չինաստանի հետ» հոդվածում:

«Անեքսիայի ենթարկելով Ղրիմն ու Ուկրաինայում անջատողական անկլավ ստեղծելով՝ պուտինյան Ռուսաստանը մարտահրավեր է նետել իշխող աշխարհակարգին, որը կախված է արևմտյան գերտերությունների աջակցությունից, ինչպես նաև իր նպատակներով ու սկզբունքներով ընկած է Եվրամիության ստեղծման հիմքում: Ո՛չ եվրոպական, ո՛չ ամերիկյան հանրությունը լիակատար կերպով չեն գիտակցում, թե ինչքանով է լուրջ այդ մարտահրավերը: Նախագահ Պուտինը ցանկանում է ապակայունացնել ողջ Ուկրաինան, այնտեղ ֆինանսական ու քաղաքական կոլափս հարուցել: Սրա հետ մեկտեղ նա չի ցանկանում օկուպացնել արևելյան Ուկրաինայի անջատողական շրջանները, որոնք այդ դեպքում կախված կլինեն Ռուսաստանի տնտեսական աջակցությունից: Ցավոք, Պուտինը հաջողության է հասնում, ինչը կարելի է հասկանալ՝ համեմատելով զինադադարի մասին երկու Մինսկի համաձայնագրերը , թեկուզ և դրա հաջողությունը միայն ժամանակավոր բնույթ է կրում: Այժմ Պուտինը ցանկանում է օգտագործել Ուկրաինան, որպեսզի տարաձայնություններ հարուցի ու քաղաքական ազդեցություն ձեռք բերի Եվրոպայում»:




Լրահոս