Թբիլիսիի կենդանաբանական այգին, որը մեծապես տուժել էր հունիսին գրանցված ավերիչ ջրհեղեղից հետո, կիրակի օրը վերսկսել է իր աշխատանքն ու կրկին հյուրեր է ընդունում:
Թբիլիսիի կենդանաբանական այգին ոչ մի հանդիսավոր բացում չի կազմակերպել: Այգու մուտքի մոտ առավոտից լուսանկարների ցուցադրություն է կազմակերպվել, որոնցում ցուցադրվում է, թե ինչ տեսք է ունեցել կենդանաբանական այգին տարերքից առաջ ու հետո, ինչպես նաև ջրհեղեղի հետևանքով սատկած կենդանիների լուսանկարները:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հորդառատ անձրևներն ու քամի էր գրանցվել հունիսի 14-ին: Տարերքի հետևանքով վնասվել էին բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքային օբյեկտներ, մայրաքաղաքային կենդանաբանական այգու տարածքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր: