Ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմնի գանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ փետրվարի 19-ի կեսգիշերին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Երևանի Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորի հատվածում հայտնաբերել են տղամարդու գանգ: 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորում հայտնաբերել էր տղամարդու մասնատված դի: 
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ այդ պահին հայտնաբերվել էին ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում, և ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները տեղանքում որոնողահետախուզական աշխատանքներ էին կատարում, քանի որ կասկածներ կան, որ հնարավոր է` մարմնի մյուս մասերն էլ հայտնաբերվեն նշված հատվածում: 
Դեռևս ոստիկանությունը չի կարող հայտնել մասնատված դիակի ինքնությունը:
Ավագ քննիչի որոշմամբ, նշանակվել են նաև մի շարք փորձաքննություններ:
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, գանգը հոշոտված է կենդանիների կողմից:




Լրահոս