Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում զանգվածային ծեծկռտուք է գրանցվել հայերի ու ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Տեղեկացվում է, որ միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 13-ին «Բարիտոն» կարաոկե ակումբում:
Այցելուների միջև վիճաբանություն է գրանցվել, ինչի արդյունքում հաստատության սեփականատիրոջ որդին՝ ազգությամբ հայ, որսորդական հրացանով վիրավորել է 24-ամյա ադրբեջանցի Էդուարդ Նաբիօղլուին:
Տուժածի ընկերներն իրենց ընկերոջը տարել են հիվանդանոց, սակայն պարանոցից վիրավոր Էդուարդին բժիշկներին չի հաջողվել փրկել:
Տեղեկացվում է, որ 34-ամյա հայը ձերբակալված է: