
Վերջերս կրկին ակտիվացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները: Դրանք հատկապես ակտուալ դարձան սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկի և «Ոչ»-ի ճակատի ձևավորումից հետո:
Հանրության և քաղաքական գործիչների մոտ այս հարցի նկատմամբ տարաբնույթ կարծիքներ կան: Armlur.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մեր քաղաքացիների տեսակետներն այս առումով տարբեր են. նրանց մի մասը կողմ է երկրորդ նախագահի վերադարձին, մյուս մասը` ոչ: Եղան նաև այնպիսի մարդիկ, ովքեր չեզոք էին վերաբերվում այս հարցին և նշում, որ նրա վերադարձը ոչինչ չի փոխի:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Տիգրան Սարգսյան