Ռուսաստանում հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը մեծացել է, իսկ պահանջարկը՝ նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ու Հայաստանի միջև մեծացել է ապրանքաշրջանառությունը: Համաձայն գործարար շրջանակների գնահատականների՝ Հայաստանն ու Ղրղզստանը կարող են մասնակիորեն փակել այն բացը, որն առաջացել է Արևմուտքի երկրների հանդեպ կիրառված պատժամիջոցների արդյունքում:

Tpp-inform.ru-ն գրում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրումներն հիմնականում իրականացվում են Վրաստանի ու Իրանի տարածքով: Հայաստանը հիմնականում Ռուսաստան է արտահանում պտուղ-բանջարեղեն, խաղող, մսամթերք, պանրի տեսակներ, ձուկ ու հանքային ջրեր:  Տեղեկացվում է, որ Ռուսաստան այդ մատակարումների ծավալն աճել է 2014 թ.-ի գարնանից: Սակայն ռուբլու փաստացի արժեզրկման պատճառով Ռուսաստանում վերջնական մանրածախ գները 2014 թ.-ի օգոստոս -2015 հուլիս ամիսների ընթացքում աճել է 20-35%-ով: Ինչն էլ, բնականաբար, նվազեցնում է Ռուսաստանում այդ ապրանքների պահանջարկը: Ինչը, ինչպես նշում է կայքը, կարող է ՌԴ տարածքում հայկական գյուղատնտեսական ապրանքների լճացման հանգեցնել և որպես հետևանք, դրանք վերաարտահանվեն այլ շուկաներ:

Իսկ գների բարձրացումը նախ և առաջ պայմանավորված է ՌԴ տարածքում տրանսպորտային ու լոգիստիկ ծառայությունների թանկացմամբ, ինչը ևս ռուբլու արժեզրկման հետևանք է:




Լրահոս