
«Թուրքական հոսք» գազատարի աշխատանքը, որի մեկնարկն ի սկզբանե ծրագրված է եղել 2016 թ, հետաձգվում է: Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» կառավարման փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:
«Քանի որ գազատարի կառուցումը չի սկսվել սահմանված ժամանակին, այժմ արդեն խոսք չի գնում 2016 թ դեկտեմբերի մասին»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով «Թուրքական հոսք» գազատարի շահագործման ժամկետների հնարավոր հետաձգման մասին հարցին:
Հավելենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան մինչ օրս չեն կարողանում ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ միջպետական պայմանագիրը: