Գերմանիան չեղյալ է հայտարարել Շենգեն համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան հայտարարել է իր սահմաններին մի քանի շաբաթով Շենգեն համաձայնագրի գործունեության դադարեցման մասին: Երկիր մուտք գործողների ստուգումները հիմնականում արվում են Ավստրիայի հետ սահմանին, որտեղից էլ հիմնականում Գերմանիա են մուտք գործում ապօրինի ներգաղթյալները: Գերմանիայի հետ սահմանի այլ հատվածում՝ մասնավորապես Բելգիայի ու Լյուքսեմբուրգի հետ սահմանին, ևս փաստաթղթերի ստուգում է իրականացվում, հայտնում է Euronews-ը:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտոնատար անձինք մեկ անգամ չէ, որ քննադատել են Եվրամիության ու Շենգեն համաձայնագրի անդամ պետություններին ներգաղթյալների հոսքի պատճառով սահմանները փակելու համար:

«Շենգենի ժամանակավոր դադարեցումը խնդրի լուծում չէ, այլ մուտք գործողների թվի նվազեցման փորձ, սահմանին կարգ ու կանոն հաստատելու փորձ, ինչպես նաև այն բանի նշան, որ Գերմանիան Եվրոպայի համերաշխության կարիքն ունի»,- ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը:




Լրահոս