Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում դիտվել են գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով դիմելիության բարձր ցուցանիշներ՝ գրիպի վիրուսների բարձր հայտնաբերմամբ: Հիվանդացության ակտիվությունը տարածվում է եվրոպական տարածաշրջանի արևմուտքից արևելք: Հիմնականում շրջանառում է հիմնականում գրիպի Ա (H1N1)պնդ ենթատեսակը: Նշված ենթատեսակի բարձր ախտորոշում արձանագրվում է ստացիոնարներ ընդունված ծանր սուր շնչառական վարակներով հիվանդների շրջանում ևս:
2013 թվականի նույն ժամանակահատվածում տարածաշրջանում շրջանառող վիրուսի բնույթը նույնն է, ինչ անցածշաբաթների ընթացքում: Եվրոպական տարածաշրջանի երկրներում արձանագրվում է թե” գրիպի Ա (H1N1)պնդ, թե” գրիպի Ա (H2N3) ենթատեսակները և թեԲգրիպի Բ տեսակը:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի երկրներին՝ Վրաստան, Թոււրքիա, Ռուսաստանի Դաշնություն, Ադրբեջան, ապահամաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, նշված երկրներում դիտվում է սուրշնչառական վարակների և գրիպի միջին ինտենսիվություն:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է:Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013 թվականի ընթացքում, համաձայն հանրապետությունում իրականացվող մոնիտորինգի տվյալների, 2012 թվականի նույն ժամանակաշրջանիհամեմատ նվազել է մոտ 1,1 անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է, որ վերջին շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատհիվանդացությունը նվազել է գրեթե 1,5 անգամ:
Հանրապետությունում սեզոնի ընթացքում շրջանառում է գրիպի Ա (H1N1, H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները: Ինչ վերաբերում է գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակին՝ նախկինում խոզի գրիպին, ապա պետք է նշել, որ վերջինս, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարության, այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը, և այն դասվում է որպես սեզոնային գրիպի ենթատեսակ: Գրիպի յուրաքանչյուր տեսակով կամ ենթատեսակով պայմանավորված հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացքով դեպքերի արձանագրում, ինչինկարող են նպաստել բժշկական օգնության ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն:
Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբերի և ծանր սուր շնչառական վարակների առումով շարժը գնահատվում է օրինաչափ,քանի որ նշված ախտաբանությամբ հիվանդները կազմում են ամբողջ հիվանդների գրեթե 5-10%-ը: Եվ առկա հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, ունեն առողջացման դրական շարժընթաց, ստանում են համապատասխան բուժում:
ՀՀ առողջապահության նախարարության դիտարկման արդյունքները վկայում են, որ գրիպանման երևույթներով հիվանդների բժշկական օգնության դիմելիության ժամանակ հիվանդությունն ընթանում է թեթև, ենթարկվում է արագ բուժման՝ առանց բարդությունների, իսկ չդիմելու դեպքում բարդությունների առաջացման հավանականությունը մեծ է հատկապես խոցելի խմբերի շրջանում՝ քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (սրտանոթային, շնչառական համակարգի և ուռուցքային հիվանդություններ, շաքարախտ, հղիներ և այլն:
Վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված մահվան երկու դեպքը պայմանավորված էհիվանդների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով:
Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման բոլոր կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ հակավիրուսային դեղորայքով, և բժշկական ցուցման դեպքում այն անվճար կտրամադրվի հիվանդներին:
Հանրապետությունում շարունակվում են սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է սուր շնչառական վարակների և գրիպի ամենօրյա մշտադիտարկում:
Գրիպից և դրա բարդություններից, սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին դիմում է բնակչությանը.
Գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության, մի զբաղվեքինքնաբուժմամբ, կազմակերպե՛ք բժշկի այցը տուն
Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը
Անհարկի, առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք չեն օգնումվիրուսային ծագումնաբանությամբ հիվանդությունների ժամանակ
Մի՛ շփվեք գրիպանման երևույթներով հիվանդների հետ
Խստորեն հետևե՛ք անձնական հիգիենայի պահպանման կանոններին
Հագնվե՛ք եղանակին համահունչ
Պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը
Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները: