Ադրբեջանը մեծացնում է պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ծրագրում է 2016 թ-ին երկրի ՊՆ ոլորտին տրամադրել 1 837.8 միլիոն մանաթ, ասվում է հաջորդ տարվա Ադրբեջանի պետբյուջեի նախագծում, որը հրապարակել է երկրի Ֆինանսների նախարարությունը:

Հաջորդ տարվա պաշտպանության ոլորտի համար նախատեսված ծախսերը  2015 թ-ի բյուջեի կանխատեսումների հետ համեմատ մեծացել են 59.3 միլիոն մանաթով, իսկ 2015 թ-ի բյուջեի կատարողականի կանխատեսումների համեմատ՝ 77.8 միլիոն մանաթով:

Ընդհանուր առմամբ անվտանգության ու պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերը մեծացել են 59.3 միլիոն մանաթով:

Հավելենք, որ  2016 թ Ադրբեջանի պետբյուջեի եկամուտը, ըստ կանխատեսումների՝ կլինի 14.566 միլիոն մանաթ, իսկ ծախսերը՝ 16.264 միլիոն մանաթ:




Լրահոս