ԿԸՀ նախնական արդյունքները չեն վկայում ժողովուրդի ընտրությունը…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ Ազատության հրապարակ եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում մասնավորապես նշեց.
“ՀՀ հպարտ քաղաքացիներ, նորից փետրվար է, նորից այստեղ ենք՝ Ազատության հրապարակում, սա նշանակում է, ի հեճուկս բազմաթիվ ջանքերի, բռնությունը մեզ չի կարողացել կոտրել: Հայ ժողովուդը դեռ չի կարողացել հաղթանակ տանել վերջնական բռնության և ապօրինության նկատմամբ, սա նշանակում է ընդմանը մեկ բան՝ ՀՀ քաղաքացու հաղթարշավը անխուսափելի է: Մենք այստեղ ենք՝ ինքներս մեր կյանքում սերը, վիշտն ու երջանկությունը ի ցույց դնելու աշխարհին: Բռնությո՛ւն, քո անկումը անկասելի է, քո պարտությունը անխուսափելի է: Ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների՝ ՀՀ ժողովուրդը ընտրել է իր նախագահին, բայց ԿԸՀ նախնական արդյունքները չեն վկայում ժողովուրդի ընտրությունը…:
Հայաստանի գործող իշխանության տրամադրությամբ ընտրությունը իշխանությունը պահելու համար է, իսկ ընդդիմությունը նրա համար, որ ապահովի իշխնության վերարտադրման ֆոնը: Ժողովուրդը սակայն մերժեց այս տրամաբանությունը: ՀՀ քաղաքացին Հայաստանի 1988 ընտրական տեղամասերում իրականացրեց հեղափոխություն, երեսուն վայրկյանանոց հեղափոխություն: Բոլոր այն ուժերը, ովքեր շահագրգիռ են Հայաստանում օրինական իշխանություն հաստատելում, պետք է աջակցեն ու դա պետք է անեն առանց նախապայմանների, առանց բանակցումների, ժողովուրդի որոշումը ընդունում են ի գիտություն…:
Եվս մեկ շեշտադրում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և նա պետք է որոշի՝ ինչպես վարվել քվեի հետ և ինչպես այն դարձնել դե յուրե հաղթանակի…
Հաղթանա՛կ կամ ոչինչ, հաղթանա՛կ և ուրիշ ոչինչ:
Մաղթենք ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանին բավական կամք, իմաստնություն՝ ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդելու համար: Եկեք հիշենք  մարտի մեկի զոհերին և խոստանանք, որ այլևս մենք թույլ չենք տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքի փողոցներում, և ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ն, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում”:
lurer .com




Լրահոս