
Հայտնի են դարձել Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված ծեծկռտուքի մանրամասները: Առկա տեղեկությունների համաձայն՝ սպանված Է. Չիրիևն ընկերների հետ կերուխումից հետո որոշել է այցելել Վոլգոգրադում գործող հայկական բար:
Այդ ժամանակ նրա ու բարում գտնվող հայերի միջև վիճաբանություն է գրանցվել: Բարի սեփականատեր Վիրաբյանի որդին, իր մեքենայից վերցնելով «Սայգա» տեսակի ատրճանակը, կրակել է Էդուարդ Չիրիևի վրա: Ստացած վնասվածքից Էդուարդը մահացել է:
Տեղեկություններ կան, որ ադրբեջանցուն սպանած հայը Վոլգոգրադում հայ համայնքի նախկին ղեկավար Վյաչեսլավ Վիրաբյանի որդին է:
Կատարվում է հետաքննություն: