Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացման եւ ընդլայնման մասին: Նախագահ Սահակյանի խոսքով՝ այն կարեւոր է թե ներքին, թե արտաքին քաղաքական տեսանկյուններից:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական – Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Վասիլի Աթաջանյանը: