Փետրվարի 18-ին տեղի են ունենալու ՀՀ նախագահի ընտրությունները: ՀՀ քաղաքացիներն ընտրություն են կատարելու առաջադրված 7 թեկնածուների միջեւ: Այս ընտրությունները, սակայն, ընթանալու են աննախադեպ պայմաններում. նորանկախ Հայաստանի 21-ամյա պատմության մեջ առաջին անգամ երկրի հիմնական քաղաքական ուժերը բոյկոտել են ընտրությունները` չառաջադրելով թեկնածու եւ չսատարելով որեւէ մեկին: Եվ իրենց այս քայլով այդ ուժերը, ըստ էության, ականապատել են Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Այս ընտրություններում չկա թեժ մրցակցություն, չկա ընտրապայքար, ավելին, հիմա իշխանությունները նույնիսկ խնդիր ունեն ընտրություններին մարդկանց մասնակցության թվաքանակ ապահովելու հարցում, որովհետեւ հասարակությունը, այնուամենայնիվ, հիասթափված է` իմանալով, որ ում էլ ընտրի` նախագահի պաշտոնին հայտնվելու է նախանշված թեկնածուն: Ավա՜ղ, բայց սա է իրականությունը:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԿԱՆԱՊԱՏ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՄԲ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ