
Վաղը կմեկնարկի Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 173 հարց եւ 42 միջազգային պայմանագիր: Սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 149 հարց, 41 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին որոշումների նախագծերը քվեարկությամբ կհաստատվեն սեպտեմբերի 15-ի ԱԺ նիստում: