
Սեպտեմբերի 14-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 21 շենքի մուտքի 2-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 23 շենքի մուտքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.40-ին, մարվել` 13.56-ին: Այրվել են մոտ 100 գմ էլ.մալուխ, մուտքի 1-ին հարկի պատուհանը և 12 գազի հաշվիչ:
Շենքի բնակիչներ` 1954 թ. ծնված Տ. Ա.-ը և 1977 թ. ծնված Ա. Ա.-ը ստացել են 1-ին կարգի այրվածք. տեղում շտապօգնության աշխատակիցները նրանց ցուցաբերել են առաջին բուժօգնություն: