Վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում հոգացել է ոչ միայն իր, այլեւ ազգականների մասին` նրանց ապահովելով «յուղոտ» պաշտոններով: Պարզվում է` ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի ղեկավարը Տ. Սարգսյանի հորեղբորորդին է` Հրայր Սարգսյանը: Դեռ նախորդ տարվա հուլիսի 12-ին կառավարության նիստում որոշում է կայացվել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության ««Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, տնօրենն էլ դարձել է Հ. Սարգսյանը: Նշենք, որ հենց այս ԾԻԳ-ի միջոցով են կատարվում քաղաքաշինական բոլոր կարեւոր ու «փողոտ» ծրագրերը, ասել է թե՝ սա է «ատկատների» բույնը: Հ. Սարգսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե իր պաշտոնավարումն ամենեւին կապ չունի հորեղբորորդու` վարչապետ լինելու հետ: Ըստ նրա` ինքը մոտ 15 տարի այդ ոլորտում է աշխատել` նախկինում լինելով նաեւ «Լինսի» հիմնադրամի, «Դպրոցաշինություն» ծրագրի տնօրենը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ