
Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք էր ստացել: Մոսկովյան ակումբը հայտարարություն է տարածել Մովսիսյանի վնասվածքի վերաբերյալ:
«Յուրա Մովսիսյանը մասամբ վնասել է ազդրի մկանը: Նա արդեն սկսել է բուժման կուրսը և չի բացառվում, որ կկարողանա մասնակցել շաբաթ կայանալիք «Կուբանի» դեմ հանդիպմանը»: