
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հարձակվողի դերը հավանաբար չի բավարարում ֆուտբոլի համաշխարհային աստղ Կրիշտիանու Ռոնալդուին: Եվ այժմ նա մտադիր է խաղալ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում, որի շարունակությունը կնկարահանի լեգենդար կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն:
Ընդ որում, տվյալ իրավիճակում իր մասնակցությունը հենց Ռոնալդուն է պրոդյուսավորել: Ստացվել է այնպես, որ Սկորսեզեն պնդել է, որպեսզի նկարահանումները տեղի ունենան նախկինում իտալացի միլիոնատեր Ալեսանդրո Պրոտոյին պատկանող բնակարանում:
Իսկ վերջերս այդ բնակարանը ձեռք է բերել Ռոնալդուն՝ 18,5 մլն դոլարով: Եվ այժմ հայտնի ֆուտբոլիստը պատրաստ է հանձնել իր բնակարանը նկարահանող խմբին, սակայն որպես փոխհատուցում ֆիլմում դեր է պահանջում: