«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով բոյկոտել նախագահական ընտրությունները: «Մենք Ձեզ հետ միասին գիտենք, որ Հայաստանում քաղաքական ընտրություններ չեն կայանում, չկա գաղափարական պայքար, իսպառ բացակայում է մրցակցությունը: Ընտրությունները դեռ չսկսված կարելի է համարել ավարտված, քանզի իշխանությունն ուղղակիորեն նկարում է դրանց արդյունքները: Ժողովրդի պայքարի միակ հնարավորությունը մնացել է համընդհանուր ցասման նոր ալիքը, որին, ցավոք սրտի, այս պահին դեռ լիովին պատրաստ չենք: Հատուկ կնշեի` ԱՅՍ ՊԱՀԻՆ դեռ պատրաստ չենք… Ուրեմն մեր ինչի՞ն են պետք ընտրություններ կոչված ֆարսը, որոնք մեր կյանքում ոչինչ էապես չեն փոխելու: Նախընտրական շրջանի «տրագիկոմեդիան» դրա վառ ապացույցն էր: Այսպիսի խեղկատակություն դեռ չէինք տեսել: Մենք այս ամենին մասնակցելու իրավունք չունենք: Հասարակությունը պետք է մերժի այս միջոցառման մեջ դերակատարություն ունենալուն միտված որեւէ գործողություն: Դրա լավագույն տարբերակը ընտրությունները ԲՈՅԿՈՏԵԼՆ է: Հայաստանի ՔԱՂԱՔԱՑԻՆ պետք է իր հպարտ ու մերժողական կեցվածքով ցույց տա ամբողջ աշխարհին, որ չի խաբվում, չի ծախվում, չի համակերպվում ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ հետ եւ այս հանգրվանում ընտրել է ՊԱՅՔԱՐԻ այս ձեւը… Փետրվարի 18-ին մեր ձայնը պահենք մեզ, հետագայում այն հրապարակներում ու փողոցներում բարձրաձայնելու համար: ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՅԿՈՏ»,-գրել է նա:
ՊԱՅՔԱՐ ԲՈՅԿՈՏՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ