ՉԵՆ ԳՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, 5 անհայտ անձինք՝ դիմակավորված, ինքնաձիգներով ու ատրճանակներով զինված, ավազակային հարձակում էին գործել Երեւան-Սեւան ավտոճանապարհին գտնվող ավտոտեխսպասարկման կետի վրա: Նրանք ծեծի էին ենթարկել ընտանիքի անդամներին եւ շատ անսպասելի հեռացել` տանելով իրենց հետ ընդամենը 9000 դրամ: Հանցագործները եղել էին «Գազել» բեռնատար մեքենայով: Երեկ «Ժողովուրդ»-ն ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Շուշանիկ Հովհաննիսյանի հարսից՝ Արմինեից, տեղեկացավ, որ ավտոտեխսպասարկման կետը մինչ օրս չի բացվել: «Դեռ չենք բացել, սպասում ենք՝ անվտանգության տեսախցիկներ տեղադրեն, նոր բացենք»,-ասաց նա՝ հավելելով, որ հանցագործներին էլ չեն գտել, եւ ոչ մի նորություն չկա այդ մասին:




Լրահոս