Պայքարի գաղափարը վերածվել է ջահելների «տուսովկայի». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ոչ թալանին» նախաձեռնության վերջին՝ անցած ուրբաթ տեղի ունեցած հանրահավաքը եւ դրան հաջորդած դեպի Բաղրամյան երթ-նստացույցը բազմաթիվ հարցերի տեղիք տվեցին: Ինչպես հայտնի է՝ մի քանի ժամ անց ոստիկանությունն առանց ավելորդ աղմուկի ցրել էր ակցիան, եւ այդքանով ամեն ինչ ավարտվեց: Ի վերջո, հարց է ծագում՝ ինչ խնդիր էին ցանկանում լուծել հանրահավաքի երիտասարդ կազմակերպիչները, արդյո՞ք նրանց նպատակն այն էր, որ գնային Բաղրամյան, եւ ոստիկանությունը գար, իրենց առանց աղմուկի այնտեղից հեռացներ, որպեսզի ՀՀ իշխանությունները կարողանային ասեին, որ տեսեք, թե էլ չենք ծեծում:

Մի խոսքով՝ էլէներգիայի սակագնի դեմ բողոքի վերջին ակցիաներն իրականում կարծես ծաղրանք լինեն: Ստեղծված իրավիճակը հիշեցնում է ՀՀ Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի՝ նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները: Տարիներ առաջ, երբ այդ ակցիաների «ավանդույթը» նոր էր ձեւավորվել, դրանք իսկական գլխացավանք էին դարձել իշխանությունների համար: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաները գնալով մարդաշատ էին դառնում, բոլորն իրենց խախտված իրավունքների համար հինգշաբթի օրերին գնում էին Կառավարության դիմաց բողոքելու: Այս խնդիրն իշխանությունները լուծեցին «ՀՀԿ-ի տատիկի» միջոցով: Հինգշաբթի օրերին այդ կնոջը Կառավարության դիմաց կանգնեցնելով՝ տեղի բողոքի ակցիաներն իսպառ արժեզրկեցին:

Երիտասարդ ակտիվիստներն այժմ համանման գործառույթ են իրականացնում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ցանկանում են սոցիալական հենքով պայքարի գաղափարը մինչեւ վերջ արժեզրկելով՝ այն վերածել ջահելների «տուսովկայի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս