Ստեփան Դեմիրճյանը լինում է միայն այնտեղ, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրության նախագծի դեմ արշավ սկսած քաղաքական ուժերի միջեւ համաձայնությունն այդպես էլ չի կայանում: Բանն այն է, որ այդ գործընթացին միացած քաղաքական ուժերից ամեն մեկը ցանկանում է ընդգծել իր գերակա դիրքը: Արդյունքում շաբաթ օրը հրավիրված հավաքում, որի ընթացքում հայտարարվելու էր «Ոչ»-ի ճակատ ստեղծելու մասին, մասնակից կուսակցություններից եւ ոչ մեկը նախագահի մակարդակով ներկայացված չի եղել: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւ անգամ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հավաքին ուղարկել են իրենց ներկայացուցիչներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ համատեղ կազմակերպվող միայն այն միջոցառումներին է մասնակցում, որին ներկա է լինում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պարույր Հայրիկյանը եւս հավաքին չի ներկայացել, քանի որ նախապես տեղեկացել է, որ կուսակցական ղեկավարներից ոչ ոք չի լինելու: Թե ինչպես են նրանք միասին պայքարելու, թերեւս կարելի է պատկերացնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս