Ձեռներեցների համար ծանրագույն բարդ վիճակ է ստեղծվել. նրանք առաջարկում են իջեցնել հարկերը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ները փակվում են, իսկ կառավարության այսօրվա քաղաքականությունը, տնտեսվարողների խոսքով, նպաստում է դրան։

«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը թերթի հետ զրույցում նկատեց, որ ծայրագույն բարդ վիճակ է ստեղծվել։ Ձեռներեցները բոլոր ոլորտներում դժվարությունների առաջ են կանգնել, և չկա մի ոլորտ, որը կկարողանա հանգիստ շնչել։

«Ես չգիտեմ, կառավարությունը նպատակային, հատո՞ւկ է այսպես անում, թե՞ պատահականորեն, բայց փոքր բիզնեսը ճնշվում է»,- ասաց Ասլանյանը։ Նրա խոսքով՝ մեկ ձև կա՝ իջեցնել հարկերը, նվազեցնել հարկային բեռը և ընկերությանը թույլ տալ դիմակայել մրցակցությանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս