Armenian text to speach

ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքն իբրև սկզբունք. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի սեպտեմբերի 11-ի հայտարարությունը նոր և խիստ կարևոր քայլ է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում։

Աշխարհի թիվ մեկ գերտերության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունը, փաստորեն, հավասարազոր է Միացյալ Նահանգների պետական-պաշտոնական դիրքորոշմանը, որը զգալի փոփոխությունների է ենթարկվել ԼՂՀ-ում տեղի ունեցած նախորդ համապետական ընտրություններից առաջ Վաշինգտոնից հնչած գնահատականների համեմատ:

Հիշեցնենք, որ նախորդ դեպքերում ամերիկյան կողմը պարզապես ընդգծում էր, որ ինքը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը իբրեւ ինքնիշխան պետություն, ուրեմնև անօրինական է համարում այնտեղ անցկացվող ընտրությունները։

Ներկայումս օգտագործելով ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների՝ սեպտեմբերի 13-ի ընտրությունների առիթը, Միացյալ Նահանգները հստակեցրել է իր դիրքորոշումները՝ ծանր վիճակի մեջ դնելով ադրբեջանական կողմին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս