«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մասնավորապես, Շիրակի մարզի Մարալիկ համայնքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքների հետ ծանոթանալուց հետո «Ժողովուրդ» օրաթերթն ուշագրավ փաստ բացահայտեց: Պարզվում է՝ Մարալիկի ողջ բնակչությունը նաեւ ընտրող է: Այո՛, թյուրիմացություն չկա, ըստ պաշտոնական տվյալների՝ Մարալիկն ունի 5 հազար 500 բնակիչ, ՀՀ ոստիկանության կողմից կազմված տվյալների համաձայն՝ Մարալիկի ընտրական ցուցակներում եւս ընդգրկված են 5 հազար 500 ընտրողներ:
Բնական հարց է ծագում՝ իսկ ուր են անհետացել այս համայնքի մինչեւ 18 տարեկան բնակիչները: Թե՞ Մարալիկում ապրում են միայն չափահաս բնակիչներ: Հիշեցնենք՝ նախորդ ՏԻՄ ընտրություններում եւս արձանագրվել էին համանման դեպքեր: Լավ, մինչեւ ե՞րբ պետք է ընտրացուցակներն այսպիսի խայտառակ տեսք ունենան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: