«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երբ մարդիկ ներկայացում են իրենց ինքնակենսագրությունը (ռեզյումեն)՝ աշխատանքի ընդունվելու համար, նրանք, եթե դա լուրջ պաշտոն է, ընդգրկում են հատուկ բաժին՝ շփվելու հմտություններ (communication skills):
Ինչի՞ համար են դրանք պետք, եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականությունները կատարելու համար:
Պաշտոնյաների ու պատգմավորների համար այդ բաժնի հատուկ ենթաբաժինը պետք է կազմի լրատվամիջոցի հետ շփվելու մշակույթը: Թե չէ՝ կստացվի Իջևանի գործող քաղաքապետ և վերընտրված Վարդան Ղալումյանի՝ 1in.am-ին տված հարցազրույցը, որը հասարակությանը, այդ թվում՝ իր ընտրողների արհամարելու վառ օրինակ է:
Քաղաքապետի պաշտոն ունեցող և այդ պաշտոնին հավակնող մարդը պետք է որ իմանա, որ նա իրավունք չունի լրագրողի հարցին՝ «քե՞զ ինչ» տղայական-բակային «ռազբորկայի» մակարդակով՝ այն բառապաշարով, որն, ըստ երևույթին, ընդունված է այդ գործչի միջավայրում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: