
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկազմակերպեն ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների` ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ հարցին, հայտնում է Report-ը:
Դեսպանի խոսքով` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման ժամանակ «միջնորդները նախարարների հետ կքննարկեն տարեվերջում նախագահների հերթական հանդիպումն անցկացնելու հարցը»:
Հավելենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը պաշտոնապես կբացվի այսօր` սեպտեմբերի 15-ին, Նյու Յորքում: